15-ամյա պատանին դանակահարել է վիճաբանության մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս