ՎԵՐԱԾՎԵԼ Է ԾԵՐ ԿՆՈՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները փորձում եմ պարզել վիետնամցի 26-ամյա մի աղջնակի անսովոր պատմության պատճառները: Բանն այն է, որ գեղեցիկ աղջնակը մի քանի օրվա ընթացքում վերածվել է ծեր կնոջ: Նգուեն Թխի Ֆուգն ամբողջ կյանքի ընթացքում տառապել է ծովամթերքների նկատմամբ ունեցած սուր ալերգիայից: Աղջիկը դիմել է բազմաթիվ բժիշկների, սական վերջիններս ոչնչով օգնել չեն կարողացել: Մեկ ամիս հակաալերգիկ հաբեր ընդունելուց հետո վիճակը լավացել է, սակայն դեմքի վրա սկսել են առաջանալ խորը սպիներ, որոնք այդպես էլ չեն վերացել` չնայած գործադրված բոլոր ջանքերին: Հետաքրքիրն այն է, որ աղջկա մոտ չեն դադարել ամսականները, եւ երիտասարդ են մնացել ատամներն ու ներքին օրգանների զգալի մասը:




Լրահոս