![](https://armlur.am/wp-content/uploads/2021/03/42404_lars_1704_M-1.jpg)
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։