Մեկ օրում Ուկրաինայից հեռացել է գրեթե 75 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն մարտի 11-ին Ուկրաինայի տարածքը լքել է գրեթե 75 հազար մարդ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է գրեթե 75000 մարդ: Մեկնողների մեծ մասը՝ մոտ 49,000 մարդ, հատել է սահմանը ուկրաինա-լեհական հատվածով»,- ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ նախորդ օրերի համեմատ մեկնողների թիվը նվազել է։ Բացի դրանից, ըստ ծառայության, վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի արևմտյան սահմաններին գրանցվել է մարդասիրական բեռներով ավելի քան 900 տրանսպորտային միջոց։

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ մարտի 11-ի դրությամբ առնվազն 2,5 միլիոն փախստական ​​է ժամանել Ուկրաինայի հարևան երկրներ։




Լրահոս