
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական վերջին իրադարձությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք,Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։
Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, սակայն դրանք պետք է ոչ թե ինքնանպատակ լինեն, այլ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու միջոց։