ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեկոյան ճեպազրույցում ամփոփել է ռազմական գործողությունների արդյունքներն օրվա ընթացքում:
«ՌԴ Զինված ուժերը,շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ են վերցրել Նովոանդրեեվկան, Կիրիլովկան և դուրս են եկել Նիկոլսկի, նովոմայորսկի, Վլադիմիրովկայի, Բլագադատնոյե բնակելի տարածքների մատույցներ: Առաջխաղացումը կազմել է 12 կմ:
Օրվա ընթացքում օդում խոցվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Մի-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար» ՏԲ-2:
Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ: