Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 51–ով և դարձել 422 004: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3401 մարդ (-132), կատարվել է 2 935 042 (+2022) թեստավորում, առողջացել են վարակվածներից 408 396 (+181): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 8572։