Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգե»-ն մրցեց «Օստենդե»-ն հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ դուբլի հեղինակ: Նախ հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ 17-րդ, այնուհետ` 32-րդ րոպեներին: Սա Ադամյանի առաջին դուբլն է Բելգիայի առաջնությունում:
Այս տուրից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատարից` «Ռոյալ Յունիոն»-ից, հետ է 7 միավորով: