Չավուշօղլուն՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ սահմանված Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը,- պատասխանել է նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին։- Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորություն»:

Միևնույն ժամանակ, շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դիվանագիտական ֆորումի շրջանակներում ասել է, թեՀյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ իր բոլոր անդամները սահմանափակումներ մտցնեն Մոսկվայի դեմ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի այս դիրքորոշումը նա փոխանցել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին ևս:




Լրահոս