Ուկրաինայում մահացած լրագրող Բրենթ Ռենոն չի աշխատել NYT-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The New York Times-ը հայտարարել է, որ վշտացած է Կիևի մոտ լրագրող Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ, սակայն նա չի աշխատել հրատարակության համար։

«Մենք խորապես վշտացած ենք Բրենթ Ռենոյի մահվան լուրից… Թեև նա անցյալում (վերջինը՝ 2015 թվականին) իր ներդրումն է ունեցել (Նյու Յորք) Թայմս թերթում, նա չի աշխատել թերթի որևէ խմբագրությունում»,- գրել է հրատարակության հասարակայնության հետ կապերի բաժինը Twitter-ում։

Նշվում է, որ Ռենոյի մարմնի վրա հայտնաբերվել է լրագրողի վկայական, որը նրան թերթը տվել է «շատ տարիներ առաջ»։

ԱՄՆ-ն փորձում է պարզել Ուկրաինայում ամերիկացի լրագրողի մահվան մասին հաղորդագրությունների հետ կապված մանրամասները։ Այս մասին կիրակի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։




Լրահոս