ՏԻԿՈՆ ԷԼ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` «Vitamin» ակումբի հումորիստ Տիգրանը գաղտնապահ էր գտնվել եւ չէր տարածել իր ամուսնության մասին լուրը: Սակայն լրագրողներից ոչինչ թաքցնել հնարավոր չէ: «Ժողովուրդ»-ի աղբյուրներից պարզեցինք, որ Տիգրանը սեպտեմբերին ամուսնացել է, իսկ ընտրյալն արտերկրում բնակվող հայ աղջիկ է` Սեդա անունով: Նրանք ծանոթացել են երեւանյան ակումբներից մեկում: Սկզբում հրապուրանք է եղել, հետո` սեր, եւ վերջապես զույգն ամուսնանալու որոշում է կայացրել: Աղջկա ծնողներն էլ ժամանել են արտերկրից` իրենց դստեր հարսանեկան արարողությանը մասնակցելու: Ի դեպ, հարսանիքին ներկա եղած հյուրերից մեկը պնդեց, որ Տիգրանի եւ Սեդայի հարսանեկան հանդեսն ավանդական ծիսակարգերով է եղել` համեմված ժամանակակից տարրերով:  




Լրահոս