
Պաշտոնական Թեհրանը որոշել է միակողմանիորեն դադարեցնել Էր-Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը։ Այս մասին կիրակի հայտնել է Nournews գործակալությունը։
Տեղեկությունը տրվում է աղբյուրին հղումով, իսկ որոշման պատճառները չեն նշվում։
Շաբաթ օրը Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը Թուրքիայում Անթալյայի ֆորումին մասնակցելիս ասել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կանցկացնեն բանակցությունների հինգերորդ փուլը Իրաքում, սակայն ինչպես վերը նշեցինք, այն չի կայանա: