ԲԴԽ-ն հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումը եւ մերժեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի դիմումը:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Որոշման հրապարակումից հետո զրուցեցին դատավոր Վազգեն Ռշտունու հետ՝ հասկանալու համար, թե սպասելի էր իր համար ԲԴԽ-ի որոշումը, թե ոչ: