Հորդորում ենք դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին ժամը 17։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ծիլքար տանող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Առատ ձյան տեղումների, ձնաբքի պատճառով հորդորում ենք վարորդներին դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




Լրահոս