ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 4878 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 7-ից 14-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4878 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 7 անձ։ 68 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 80-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Բացի այդ, 80 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս