Մոսկվայում կչեղարկեն դիմակների ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ օգտագործելու պահանջը Մոսկվայում կչեղարկվի երեքշաբթի օրվանից՝ մարտի 15-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաճարակաբանական իրադրության կայուն բարելավումը թույլ Է տալիս երկար սպասված որոշում ընդունել»,-Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը գրել Է իր բլոգում:

Բացի այդ, ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, չեղարկվում են պարտադիր հակաքովիդային միջոցառումները ձեռնարկություններում եւ կազմակերպություններում, որոնք սահմանվել են քաղաքագլխի հրամանագրով. դրանց թվում են՝ աշխատողների կանոնավոր ջերմաչափումը, աշխատավայրերում բաժանիչ միջնորմերի տեղադրումը եւ այլն:

Համապատասխան փոփոխությունները Մոսկվայի քաղաքագլխի հրամանագրում մտցվել են 2020 թվականի հունիսի 8-ից:

Մարտի 15-ից մայրաքաղաքում չեղարկվում են այն սահմանափակումները, որոնք կապված են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ եւ ռեսպիրատորներ, կրելու հետ՝ շենքեր, շինություններ, կառույցներ այցելելու դեպքում, որտեղ իրականացվում են ապրանքների իրացում, աշխատանքներ, ծառայություններ քաղաքացիներին, ընդհանուր օգտագործման տրանսպորտում, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներում, տաքսիում, փոխադրամիջոցում, որոնք ուղեւորներ եւ բեռ են տեղափոխում պատվերով: Բացի այդ, չեղարկվում Է սոցիալական հեռավորության պարտադիր պահպանումը:

Դիմակների ռեժիմը Մոսկվայում սահմանվել Է 2020 թվականի գարնանը՝ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով:

Մարտի սկզբին մայրաքաղաքում չեղարկել են QR-կոդերը, ինչպես նաեւ հանվել են հասարակական սննդի օբյեկտներ, թատրոններ, թանգարաններ, համերգներ, ժամանցային վայրեր, մշակութային օբյեկտներ, հանդիսախաղային եւ մարզական միջոցառումներ այցելելու սահմանափակումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս