ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել սննդի շղթայի 452 կազմակերպություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել սննդի շղթայի 452 կազմակերպություններում: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Խախտումներ արձանագրվել են 10-ում:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:




Լրահոս