ՀԱՐՑ. Ապրում եմ Գառնիում, հոկտեմբերի 14-ին` ժամը 12:30-ին, երկրաշարժ զգացինք: Կցանկանայի իմանալ, թե քանի բալ ուժգնությամբ էր տեղի ունեցած երկրաշարժը: Արդեն սկսել ենք անհանգստանալ, քանի որ Հայաստանի տարածքում երկրաշարժերը հաճախակի են դառնում: Օրինակ` սեպտեմբերի 24-ին էլ երկրաշարժ էր գրանցվել, այս անգամ Լոռու մարզում: Անահիտ Բալայան, 50 տարեկան, տնային տնտեսուհիՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Գառնիում էլ է երկրաշարժ գրանցվել, որը տեղի է ունեցել Գառնուց 10 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածում` 3,5 մագնիտուդով: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 5 բալ: Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած երկրաշարժին, ապա դա Վրաստանի թույլ, սովորական ֆոնային երկրաշարժ էր եւ ոչինչ ավելի: Այս երկրաշարժը նույնպես Գառնու հատվածի նորմալ ընթացքն է, այնտեղ պարբերաբար տեղի են ունենում այս կարգի երկրաշարժեր: Այս տարվա հունիսին նույնիսկ մի քիչ ավելի ուժեղ երկրաշարժ գրանցվեց նորից Գառնիում, դե սեյսմակտիվ տարածքում ենք ապրում: Այդ երկրաշարժը գրանցվել է ոչ միայն Գառնիում, այլեւ Երեւանի շատ հատվածներում` Նոր Նորքում, Ավանում, նաեւ Աբովյանում, Ջրվեժում` մինչեւ 5 բալ ինտենսիվությամբ: ՀՀ սեյսմիկ կայան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում Կոտայքի մարզի այս հատվածում արդեն որերորդ երկրաշարժն է գրանցվում: Թեեւ մասնագետներն անհանգստանալու առիթ չեն տեսնում, սակայն բնակչությունն անհանգիստ է, ու նման լարված իրավիճակը բնական կարելի է համարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ