Երգչուհի Հայկուհի Բաբախանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ներկա զբաղվածության, հայրենիքից հեռու ապրելու եւ անհագ կարոտի մասին:
-Ինչպես գիտեք, «Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի հետ» հաղորդումը ամեն շաբաթ հեռուստաեթերում է, որտեղ ներկայացնում ենք մեր մեծերի կյանքը, կենսագրությունը, նրանց անցած ուղին եւ, իհարկե, նրանց երգերը: Այս պահին զբաղված ենք հաղորդման նկարահանումներով: Նկարահանում ենք նոր հաղորդումներ, որպեսզի մեր հեռուստադիտողին ներկայացնենք: Իսկ ինչ վերաբերում է համերգներին եւ շրջագայություններին, ապա կասեմ, որ այս շրջանում համերգային պլաններ չունեմ, քանի որ կորոնավիրուսի հետ կապված շատ-շատ համերգային դահլիճներ պահանջում են QR-կոդ կամ ՊՇՌ թեստավորում, ինչը բավականին մեծ դժվարություններ է առաջացնում, եւ այդ իսկ պատճառով համերգի մասին խոսելը, կարծում եմ, այս պահին դեռ վաղ է: Բայց եւ այնպես ապագա պլաններում ունենք համերգային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ պլանավորում ենք մեծ մենահամերգ Ամերիկայում, որը, հուսով եմ, Աստծո կամքով կիրականացնենք, երբ կորոնավիրուս համավարակն իսպառ վերանա: Այստեղ նաեւ զբաղվում եմ դասավանդմամբ, ունեմ աշխակերտներ, որոնց հետ սովորում ենք ազգային հայրենասիրական երգեր: Ինձ համար շատ ուրախալի է, որ հայ երեխաները, ապրելով դրսում, շատ հետաքրքրված են ժողովրդական երգարվեստով, եւ հետաքրքիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո սերն է՛լ ավելի է ավելացել հայրենասիրական երգերի նկատմամբ, ինչն ինձ շատ է ոգեւորում եւ հուզում:
-Հայկուհի՛, արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում եք հայրենիքից հեռու, որքանո՞վ եք տեղյակ եւ արդյոք հետեւո՞ւմ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։
-Չնայած որ հայրենիքից հեռու ենք, բայց ամեն օր հետեւում ենք բոլոր լրատվամիջոցներին եւ տեղյակ ենք գերեթ բոլոր իրադարձություններին: Ցավով պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմը խլեց բազամաթիվ երիտասարդ կյանքեր, մեր լավագույներին, մեր հայրենանվերներին: Փառք ու պատիվ բոլոր նահատակներին եւ համբերություն նրանց ընտանիքներին: Ես հավատում եմ, որ գալու է հաղթական օրը, եւ մենք՝ հայերս, կանգնելու ենք մեր հողի վրա ամուր եւ ասենք՝ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:
-Հետաքրքիր է՝ վերջին անգամ երբ եք եղել հայրենիքում, եւ հնարավոր է արդյոք կրկին վերադառնաք։
-Հայրենիքում վերջին անգամ եղել եմ 2018 թվականին, իհարկե, կարոտը անսահման մեծ է, եւ երեւի թե դա միակ անհաղթահարելի զգացմունքն է մարդու մեջ: Ամեն բան Աստծու ձեռքին է, եւ ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ աշխարհի ցանկացած ծայրում բնակվող հայ մի օր կվերադառա Հայաստան եւ կապրի է իր երազած հայրենիքում: Հայրենքի հետ կապող շատ բան կա՝ մեր լեռները, հողն ու ջուրը: Կարծում եմ՝ այն թախիծն ու տխրությունը, որն առաջանում է մեր մեջ, դա հենց կարոտի զգացումն է: Վերջին երեք տարիների ընթացքում ինձ շատ հոգեհարազատ զգացում է դարձել կարոտը: Անսահման կարոտել եմ ընտանիքիս, հայրենիքիս, ընկերներիս եւ հույս ունեմ՝ Աստծո կամոք կգա մի օր, երբ կվերադառնամ եւ կհագեցնեմ իմ կարոտը:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է
հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը։ Գիրքը կազմել է ՀԱԳ աշխատակից Աիդա Ադամյանը, խմբագրել՝ Դավիթ Սարգսյանը։ Այն հասանելի է էլեկտրոնային ձեւաչափով։
Ներկայացվող կենսամատենագիտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը նվիրված է Վարդգես Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Այն համակողմանի եւ ամբողջական ուղեցույց եւ բանալի է դեպի նրա զարմանահրաշ աշխարհը եւ նախատեսված է արվեստագետների, արվեստասերների, պատմաբանների, ուսանողների, Սուրենյանցի բազմաժանր ու բազմաբնույթ ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակների համար:
Կենսամատենագիտության մեջ ամփոփված են հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձեւավորող, արվեստի տեսաբան, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութերը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր եւ ոչ գրքային հրատարակություններ: Ներկայացված է նաեւ նկարչի արխիվը, որը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում եւ Հայաստանի ազգային արխիվում: Սուրենյանցը Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն եւ գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում: Մյունխենից վերադառնալուց հետո մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։ Վարդգես Սուրենյանցն ապրել եւ ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը եւ այդ ամենն արտացոլել իր ստեղծագործություններում։
ՀԱՂԹՈՂ
14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է թենիսի Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող։ Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի մարզիկի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4։6, 6։2, 6։1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մրցակցի: Զուգախաղում Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ։ Թուրքիայում են գտնվում նաեւ Հայաստանի մինչեւ 12 տարեկան տղաների եւ աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են «Թենիս Եվրոպայի» կազմակերպած ուսումնամարզական հավաքին: Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Լիլիթ Անտոնյանը եւ Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է: Հայաստանի մինչեւ 12 տարեկանների հավաքականը եւս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա եւ 2 աղջիկ:
ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին: Մխիթարյանն այդ մասին հայտարարություն է տարածել: «Հիշում եմ՝ երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում եւ երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թեւկապը: 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից եւ իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից եւ վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս: Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, եւ որ տվել եմ իմ հավաքականին ամենը, ինչ կարող էի: Հետեւաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա: Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, եւ ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ, եւ վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարդ կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին: Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ասված է՝ Մխիթարյանի հայտարարության մեջ: