ՖՈՏՈ. Պայթյուններ՝ Կիևում. արկը հարվածել է բազմաբնակարան շենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լույս մարտի 15-ը Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել, որից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են հնչել։ Կիևի քաղաքային պետական վարչության պաշտոնական թելեգրամյան ալիքը ժամը 03:45-ին հայտարարել է օդային տագնապի սկիզբը։ Լսվել են ուժգին պայթյուններ։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքում պայթյունների մասին ահազանգեր են ստացել Կիևի երեք շրջանների բնակիչներից։

Սոցցանցերը գրում են, որ մինչև առավոտ առնվազն չորս պայթյուն է լսվել՝ երկուսը ժամը 4։00-ին և ևս երկուսը ժամը 5։00-ին։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասում արկը հարվածել է տասը հարկանի բնակելի շենքին։ Հրդեհը տարածվել է առաջինից հինգերորդ հարկ։ Մեկ մարդ փրկվել է և հոսպիտալացվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։




Լրահոս