ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանի քաղաքապետարանում կյանքը կանգ է առել. սպասում են Տիգրան Ավինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Երևանի քաղաքապետարանում կյանքը կանգ է առել: ArmLur.am-ի տեղեկություններով այնտեղ բոլորը սրտատրոփ սպասում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Մեր տեղեկություններով, առաջիկայում Տիգրան Ավինյանը պետք է այցելի Երեւանի քաղաքապետարան եւ սկսի ամեն ինչ իր ուզածով ձեւափոխել եւ հարցերին լուծում տալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ Տիգրան Ավինյանն արդեն պաշտոն կստանա քաղաքապետարանում՝ փոխքաղաքապետի կարգավիճակով եւ կսկսվի փոփոխությունների շրջան: Այս որոշումից հետո արդեն ակնհայտ կերպով Երևանի քաղաքապետարանի կառավարումն իր ձեռքը կվերցնի Տիգրան Ավինյանը, իսկ Հրաիյա Սարգսյանը կլինի քաղաքապետ՝ թղթի վրա:

Եվ մինչ այս որոշումը, քաղաքապետարանում կյանքը կանգ է առել: Անգամ վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն չի կատարվում, քանի որ բոլորը սրտատրոփ սպասում են նրա գալուն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս