ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարան է ներկայացվելու ձայնագրություն. ինչ է սպասվում Փաշինյանին սպանելու ու վառելու գործով անցնող ուսուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին արտահայտություններ արած քաղաքացիները շարունակում են հայտնվել մեղադրյալի աթոռին: Իսկ ահա թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ Հակոբ Գրգորյանի գործով ուծագրավ զարգացումներ են սպասվում: Առաջիկայում դատարանում կհրապարակվի ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչ է ասել ուսուցիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

ArmLur.am-ը գրել էր, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մեզ հետ զրույցում պատմության ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց , որ դատարան են բերելու ձայնագրություն:

Եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչի պատմության ուսուցչին, ապա նա կամ կդատապարտվի 1-3 տարվա ազատազրկման, կամ՝ մինչև 3 ամիս կալանքի, կամ էլ կտուգանվի առավելագույնը 300 հազար դրամով։

Մանրամասները տեսանյութում

Քնար Մանուկյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս