ՖՈՏՈ. Ռուս ուկրաինական պատերազմով պայմանավորված թանկացումները Գերմանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքներն օր-օրի թանկանում են: Մասնագետները վստահեցնում են, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում:

Գերմանիայի Բեռլինում մթերքի գները եւս զգալի բարձրացել են: ArmLur.am-ին Բեռլինում բնակվող մեր հայրենակիցները լուսանկարներ ուղարկեցին եւ նշեցին, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ մթերքի գները ցածր էին, իսկ պատերազմից հետո դրանք զգալի թանկացել են:

Օրինակ, Բեռլինի մեր հայրենակիցները մեզ փոխանցեցին, որ մեկ լիտր ձեթի գինը ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ արժեր 1.09 եվրո, բայց պատերազմի սկսվելուց հետո այն թանկացել է՝ դառնալով 1.79 եվրո: Իսկ վարունգի արժեքը 0.49 եվրոյից դարձել է 1.11 եվրո, հավկիթի 10 հատանոց տուփը 1.19 եվրոյից դարձել է 1.69 եվրո: Իսկ լոլիկը 2.49 եվրոյից թանկացել է՝ դառնալով 3.99 եվրո, սեխը եւս թանկացել է՝ 1.99 եվրոյից դարձել է 2.99 եվրո:

Նշենք, որ բենզինի գինը եւս բարձրացել է. բենզինի մեկ լիտրը 1.39 եվրոյից դարձել է 2.26 եվրո, իսկ դիզելային վառելիքը՝ 1.09-ից դարձել է 2.30 եվրո:




Լրահոս