«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով, հայտնում է Calciomercato-ն։
Միաժամանակ, հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, ով գործող պայմանագրով տարեկան վաստակում է մոտ 4 մլն եվրո։ Նոր պայմանագրի համաձայն, հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ավարտվում է այս ամառ։