Ռուսաստանի և ռուսական ընկերությունների արտաքին պարտքը կազմում է 150 միլիարդ դոլար, և արդեն մարտի 16-ին կարող է դեֆոլտ հայտարարվել, գրում է Բլումբերգը։ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել է, որ 117 միլիոն դոլար վճարվելու է՝ չնշելով արժույթը։
Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, որ պարտքը վճարելու է ռուբլով, քանի որ ՌԴ դեմ պատժամիջոցներ են սահմանվել։ Բայց պարտքի չվճարումը կամ տեղական արժույթով վճարումը կարող է հանգեցնել դեֆոլտի ալիքի, որը կվերաբերի շուրջ 150 միլիար դոլար պարտքի։
Եթե Ռուսաստանը չկատարի պարտավարությունները 30 օր ժամանակ կունենա իրավիճակը շտկելու համար։