
Ռուսաստանում Հեռավոր Արևելքում պահեստազորայինների հավաքներ է անցկացնում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Ըստ ծրագրի՝ պահեստազորայինները մարտի 15-ից 17-ը հրաձգային պարապմունքներ են անցկացնելու, ուսումնասիրելու են ժամանակակից սպառազինության ու տեխնիկայի մարտական հնարավորությունները, ձեռքբերելու են հմտություններ ռազմական ու պետական նշանակության օբյեկտների պահպանության ու պաշտպանության համար։