Երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Վրաստանում։ Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:25-ին։
4,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի շրջանի Սուլորի գյուղի մոտ։
Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Սուլորիից 5 կմ, մարզկենտրոն Վանի քաղաքից 11 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել։
Հիշեցնենք, փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հայաստանի հետ սահմանամերձ Սամեբա գյուղը՝ Թբիլիսիից 80 կիլոմետր հեռավորության վրա։