
Լուսանկարն արվել է Երեւանում` Վերնիսաժի տարածքումԵրեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ «Վերնիսաժը քաղաքի դեմքն է», իսկ քաղաքի դեմքը երեւում է «դեմքի շրջակայքի» աղբից: Չնայած 6-7 աղբամաններ են դրված, բայց դրանցից որեւէ մեկը դատարկ չէ: Լավ կլիներ, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը գոնե հիգիենայի կանոնները պահելու համար քայլեր ձեռնարկեր: Պարզապես տհաճ է այդ ճանապարհով քայլելը, ամբողջ տարածքում գարշահոտություն է: