Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հասարակությանը «մեսիջ» է հղում՝ պատրաստվել ցավոտ ու մեզ համար ոչ բարենպաստ նոր գործընթացների կամ իրողությունների։ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում իշխանական պատգամավորը մասնավորապես հայտարարել է․ «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի»։
Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանն ուղղված հերթական հաղորդագրություն, որ առաջիկայում իշխանության կողմից նոր գործընթաց կամ արդեն իրողություն է օրակարգ բերվելու։ Իշխանությունը, բնավորության համաձայն, կարող է բոլորիս համար անակնկալ կերպով Արցախի կարգավիճակին վերաբերող նոր գործընթաց սկսել, որ դատող, մտածող ՀՀ յուրաքանչյուր հայի համար խիստ անընդունելի կլինի։ Թե ինչպիսին կլինի հասարակության արձագանքը, դա էլ հարց է, քանի որ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո մարդկանց վերաբերմունքն իշխանության տարաբնույթ հայատարարություններին ու գործելաոճին ոչ միանշանակ է։
Սևակ Վարդումյան