
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա։ Հայտնում է aliq.ge-ն։
«Չհաստատված տվյալների համաձայն՝ այս պահին Վրաստանում կա Ուկրաինայի 4100 քաղաքացի, որոնք եկել են պատերազմի մեկնարկից հետո»,- ասել է Կասյանովը։
Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ կացարան, բժշկական օգնություն, սնունդ, ընտանիքի հետ անվճար հեռախոսային կապ և այլն։