
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն է: Արտահերթ նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր այդ խմբակցությունների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը:
Քիչ առաջ 14 կողմ, 13 դեմ ձայնով Ահարոն Խաչատրյանը ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար: