Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են տեւել եւս մի քանի ամիս: Նրա հետ խոսել ենք նաեւ Ռուսաստանի հանդեպ իրականացվող սանկցիաների մասին:
«Դժվար է կանխատեսել կոնկրետ ժամկետներ, թե երբ կարող են ավարտվել ռուսական ռազմական գործողություններն Ուկրաինայում: Այսօրվա դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական բանակը բախվել է լուրջ, լավ պատրաստված մրցակցի հետ, որը վերջին տարիներին արևմտյան սպառազինությամբ է զինվել, ինձ թվում է, որ այս ամենը կարող է շարունակվել դեռ մի քանի ամիս», – նշեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հանդեպ ամեն օր իրականացվող սանկցիաներին՝ ռուս քաղաքագետը նշեց. «Եթե որևէ քայլ չարվեր փետրվարի 24-ին, միևնույն է՝ այդ սանկցիաները լինելու էին: Մենք իլյուզաներով չենք ապրում: Իհարկե, որոշ խնդիրներ հնարավոր են, այդ թվում՝ կենցաղային հարցերի հետ կապված՝ հաշվի առնելով խոշոր ընկերությունների՝ ՌԴ-ից հեռանալը, սակայն այդ հարցերը կարող են կարգավորվել այլ ձեւերով: Շատ ավելի կարևոր է անվտանգության խնդիրը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան