
Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 24-ին ռազմական գործողություններ սկսելուց մինչեւ օրս Ուկրաինան կորցրել է 13 հազար 800 զինվորական, 430 տանկ, 108 ուղղաթիռ: Ընդհանուր առմամբ մինչեւ մարտի 16-ն Ուկրաինան ունեցել է այսպիսի կորուստներ.
ՄՄՄ-1375,
Հրետանային համակարգեր-190,
ՀՕՊ համակարգեր-43,
ինքնաթիռ-84
ուղղաթիռ-108
ավտոմոբիլային տեխնիկա-819:
Տվյալներ է հրապարակել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: Ըստ այդ տվյալների, մարտական գործողությունների սկզբից մինչեւ օրս ոչնչացվել է ուկրաինական 156 անօդաչու թռչող սարք, 1306 տանկ եւ այլ մարտական մեքենաներ, 127 հրթիռահրետանային համակարգեր, 471 ականանետեր, ինչպես նաեւ 1054 հատուկ մարտական մեքենա:
Ն.Հ.