Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով իր սեփական բանակով ապառազմականացված երկիր ստեղծելու գաղափարը կարող Է դիտարկվել որպես փոխզիջում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել Է, որ Կիեւը բանակցություններում առաջարկում Է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ, որն ունի իր սեփական բանակը: «Դա տարբերակ Է, որն իրապես այժմ քննարկվում Է, եւ որը կարող Է դիտարկվել որպես իսկապես փոխզիջումային»,-Պեսկովն ասել Է լրագրողներին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում:
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: