ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսնու կողմից պայթեցված կինը փորձել է ինքնասպան լինել. ինչ է կատարվել դեպքից օրեր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զովունիում տեղի ունեցած ողբերգական դեպքի բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, թե ում անգործության արդյունքում ամուսինը պայթեցրեց իրեն ու կնոջը:
Հիշեցնենք՝ 46-ամյա տղամարդը հետապնդել էր նախկին կնոջը, ապա՝ նռնակով պայթեցրել իրեն ու կնոջը:

Դեպքը տեղի էր ունեցել դպրոցի բակում: Պայթյունից մահացած 46-ամյա Նելլի մարմինը տեսել ու ճանաչել էին այդ դպրոցում սովորող իր անչափահաս երեխաները:

Կնոջ հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ Նելլին բազմիցս դիմել էր ոստիկանություն, հայտնել, որ նախկին ամուսինը լուրջ վտանգ է ներկայացնում իր եւ 4 երեխաների կյանքի ու առողջության համար: Սակայն, տիկնոջ հարազատների պնդմամբ, ոստիկանությունն ականջալուր չի եղել խնդրին, անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերել դիմումներին ու ահազանգերին:

Նախկին ամուսինը բազմիցս սպառնացել էր կնոջը, հետապնդել, հայտնվել նրա աշխատավայրում ու ծեծել վերջինիս: Բանն անգամ հասել էր նրան, որ սպառնալիքներ էր հնչեցրել երեխաների հասցեին: Ավելին, դեպքի օրն էլ տղամարդը կնոջը խանութից (վերջինս այդտեղ էր աշխատում) գրեթե քարշ տալով դուրս է հանել: Նա անգամ նռնակով սպառնացել է այն անցորդներին, որոնք փորձել են միջամտել և օգնել կնոջը:

Պարզվում է՝ մահացած 46-ամյա Նելլին այս դեպքից մեկ ծաբաթ առաջ մարտի 3-ին դիմել է կանանց աջակցման կենտրոն եւ հայտնել , որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ավելին, կինը որոշել է անգամ գնալ ինքնասպանության «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ուշագրավ մանարամասներ հայտնեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս