
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օրերս Հակակառուպցիոն կոմիտեն տարբեր քրեական գործերով ձերբակալել է ոստիկանության պարեկային ծառայության 17 աշխատակից:
Մեզ հասած տեղեկություններով պարեկներից ոմանք ձերբակալվել են կաշառքի գործով: Նրանք կաշառք են ստացել ինչպես գումարի տեսքով, այնպես էլ հագուստի:
Ուշագրավն այն է, որ 17 պարեկները նախաքննական մարմնի կողմից ձերբակալվել են նույն օրը:
Ավելի ուշ ArmLur.am-ը կհրապարակի այլ մանրամասներ:
Քնար Մանուկյան