Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրը փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ-ի շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայում, շախմատի միջազգային ֆեդերացիան տեղափոխել է Հնդկաստանի Չեննայ քաղաք: Ենթադրվում է, որ այն կսկսվի հուլիսի վերջերին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է ՖԻԴԵ-ի անդամ երկրների համար: Առաջին անգամ այն անցկացվել է 1927-ին Լոնդոնում։ 1950 թվականից մրցումները տեղի են ունենում երկու տարին մեկ:

Վերջին մրցաշարն անցկացվել է 2018-ին Վրաստանում։ 2020-ին շախմատի համաշխարհային օլիմպիադա չի անցկացվել:




Լրահոս