Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:
Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝
Արսեն Սարդարյան
Լիլիթ Երեմյան
Դավիթ Հակոբյան
Ռաֆիկ Գրիգորյան
Արտյոմ Գեղամյան
Գուրգեն Աֆրիկյան
Արման Զրվանդյան
Լուսինե Հակոբյան
Անահիտ Մանասյան
Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։