Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել անցած 11 տարիների ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11 տարվա մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խաղում ոչ մի հարված չի կատարել դեպի դարպասը: Ընդ որում` պորտուգալացին խաղացել է առանց փոխարինման։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 0։1 հաշվով պարտվել է մադրիդյան թիմին և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից 1/8-րդ եզրափակիչի փուլում։

Կրիշտիանուի կարիերայում վերջին անգամ նման դեպք եղել է 2003 թվականին՝ Չեմպիոնների լիգայի «Պանատինաիկոսի» դեմ խաղում:




Լրահոս