
Արևմուտքի նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է, ագրեսիան ամբողջական և անթաքույց է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով պատժամիջոցների և Ռուսաստանի տնտեսական մեկուսացման մասին։
«Իրականում, նման քայլերն ուղղված են միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելուն, դրանք ունեն ագրեսիայի բոլոր նշանները, պատերազմը տնտեսական, քաղաքական, տեղեկատվական միջոցներով լրիվ անթաքույց բնույթ է կրում»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «բնակիչների պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։
Ի պատասխան՝ արևմտյան երկրները հերթական հակառուսական պատժամիջոցներն են սահմանել: