Հանրապետության տարածքում`
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: