
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսին:
Նա հիշեցրել է 1941 -ի «Պերլ Հարբորն» ու սեպտեմբերի 11 -ի իրադարձությունները, ապա կոնգրեսին խնդրել Ուկրաինայում հումանիտար ոչ թռիչքային գոտի ստեղծել:
Երկինքը փակելու կոչը Զելենսկիից հնչում է ռազմական գործողությունների սկզբից ի վեր, սակայն Արևմուտքում այդ հարցում չի փոխվել տեսակետը:
Զելենսկին նաև առաջարկել է միջազգային նոր դաշինք ստեղծել ՝ U-24 պայմանական անվամբ: