2018-ի ի վեր երկրի կառավարման ղեկը ստանձնած նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ վերամբարձ տոնով հայտարարել են, թե հանրությունն իրավունք ունի իմանալու՝ իրենց մատուցած լրատվության հետևում ով է կանգնած:
Հայաստանում գործող օնլայն մեդիայի 37, տեսալսողական մեդիայի 20 %-ն է միայն թափանցիկ։ Այս տվյլաները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն է ներկայացրել՝ ուսումնասիրելով հայկական 89-ն առցանց լրատվամիջոց ու 41 հեռուստառադիոընկերությունների 44 առցանց կայքէջ:
Փաշինյանի և թիմակիցների՝ ԶԼՄ-ների թափանցիկության մասին հայտարարությունները սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գիծը տանող որոշ լրատվամիջոցների վրա չեն տարածվում: Կենտրոնի հրապարակած հետազոտությունից պարզ է դառնում, որ, օրինակ, Civic.am-ի ու FreeNews ՀԸ-ի (ինչպես նաև՝ համանուն կայքէջի) սեփականատերերի, ինչպես նաև կոնտակտային այլ տվյալների ու մանրամասների մասին տեղեկություններ հայտնի չեն։
Ասել է թե՝ լրատվամիջոցները չեն նույնականացվում։
Ստորև ներկայացնում ենք, թե որոնք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից չնույնականացվածության տեսանկյունից ոչ թափանցիկ համարվող առցանց հարթակներն ու հեռուստառադիոընկերություներն ու նրանց կայքէջերը։
Սևակ Վարդումյան