
Մարտական դիրքում մահացած հայտնաբերված զինվորի դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննում են դեպքը՝ հասկանալու համար, թե ինչու զինվորը պետք է գնար այդ քայլին:Հարցաքննվում ոեն զինվորի ծառայակիցները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Քնար Մանուկյան