
ՀՀ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի ցանկում ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին նախագիծը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Սեդա Շահինյանի թեկնածությունը:
Նշենք, որ Սեդա Շահինյանը 2019 թվականի մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է:
Ս.Հ.