Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կվերանորոգվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով Շիրակի մարզպետարանին գումար կհատկացնի:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքը՝ 620 ք/մ մակերեսով քանդվել էր, որի հետևանքով մթնոլորտային տեղումները տևական ժամանակ անարգել ներթափանցում են դպրոցի շենք՝ լուրջ վնաս հասցնելով երկաթբետոնե ծածկին, հիմնական պատերին, ներքին հարդարմանը և դպրոցի գույքին։
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքի հիմնանորոգման աշխատանքերի համար կհատկացվի 10 մլն 69 հազար դրամ գումար, որից՝ նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար դրամ, շինարարական աշխատանքների համար 9,6 մլն դրամ գումար, հեղինակային հսկողության պայմանագրային գումարը կազմում է՝ 57 հազար դրամ, տեխնիկական հսկողության պայմանագրային գումարը կազմում է՝ 192 հազար դրամ։
Ս.Հ.