
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նա անձամբ հայտնեց:
«Վերջին շրջանում կուսակցության որոշ որոշումների հետ անհամաձայն էի, այսպես ճիշտ գտա»,- նշեց նա:
«Քաղաքական ո՞ր ուժի հետ կհամագործակցեք»,- հարցրինք: «Այս պահին որևէ ուժի հետ էլ չեմ համագործակցի: Ավելի շատ հասարակական գործունեությամբ կզբաղվեմ»,- հավելեց նա:
Սևակ Վարդումյան