Ինչքան էլ Թուրքիան շահագրգռված լինի հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ՝ առանց համահայակական քննարկման որևէ հարաբերության մասին խոսք լինել չի կարող: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ հարաբերություն հաստատելը նախևառաջ դիվանագիտական շփումներ է նշանակում, ինչը բանագնացներ նշանակել չի ենթադրում:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչն արտացոլված է հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում, Մանուկյանը հակադարձում է՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ հիմա՛ հատկապես չպետք է մեկնարկեր Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացը, քանի որ նախկին բոլոր դեպքերում Հայաստանը խոսել է շատ ավելի զորավոր դիրքերից: Այժմ, սակայն, Հայաստանը որևէ հաղթաթղթով բանակցությունների սեղանի շուրջը չի նստում՝ դրանով ինքնին շատ ավելի խոցելի դառնալով:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան