
ArmLur.am-ի խմբագրություն է դիմել «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Խաչատրյանը: Վերջինս ահազանգում է, որ համալսարանի լիցենզիաների գործողությունը դադարեցնելուց հետո ուսանողները կանգանծ են լրջագույն խնդրի առաջ, քանի որ չեն կարողանում այլ ԲՈՒՀ-երում շարունակել կրթությունը:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան