
Ադրբեջանը ռազմատենչ քաղաքականությունից չի հրաժարվում, դրա ապացույցն Արցախի բնակավայրերը կրակի տակ պահելն ու խաղաղ բնակիչներին թիրախավորելն է: Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի պնդմամբ՝ Բաքվի առաջնային նպատակն այս պահին հետևյալն է՝ օգտվել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակից ու լուծել իր առջև դրված խնդիրը՝ ինչը տեղային սադրանքներ հրահելուց մինչև մարտական գործողությունների կարող է հասնել:
Մանգարասարյանի համոզմամբ՝ հակառակորդի գործողություններին պետք է համարժեք պատասխան տալ, այլապես եթե այսօր ականանետ են կիրառում, ապա վաղը, մյուս օրը կարող են, օրինակ, դիվերսիոն ներթափանցման փորձ անել:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան